_____ Գ Յ ՈՒ Ղ Ա Կ Ա Ն   Պ Ա Տ Մ Վ Ա Ծ Ք Ն Ե Ր_____ 

Եթե ցանկանում ենք խաղաղ և հանդարտ վայելել գյուղական կյանքը Հայաստանի գյուղական համայնքներում, ապա այս ուղևորությունը Ձեզ համար է։

????Օր  1
???? Երևան-Բժնի

????68 կմ․

Անմիջապես ժամանելուց հետո կուղևորվենք գյուղ Բժնի, որը գտնվում է Հրազդան գետի կիրճում։ Գյուղում կգշերենք երեք գիշեր։ Իսկ այս երեկո մեզ սպասվում է ավանդական ընթրիք տան տիրուհու ընկերակցությամբ։ Երեկոն լինելու է խաղաղ և ջերմ զրույցներով լի։

???? Օր 2
???? Բժնի-Գառնի-Գեղարդ-Բժնի
???? 134 կմ.

 Առավոտյան մեզ սպասվում է համեղ գյուղական նախաճաշ։ Նախաճաշից հետո կծանոթանանք գյուղի կենցաղի և պատմության հետ։ Բջնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Առաջին անգամ նրա մասին հիշատակում է պատմիչ Ղազար Փարպեցին։ Բջնեցի Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հավատարիմ զինակիցներից էր։11-րդ դարում Բջնին իր շրջակայքով անցնում է Պահլավունիների իշխանական տոհմին։ Այդ ժամանակ էլ, Հովհաննես-Սմբատ թագավորի հրամանով դառնում է եպիսկոպոսանիստ ավան։1066 թվականին կաթողիկոսական ընտրությունները տեղի են ունեցել Բջնիում։ 1673 թ. այստեղ իջևանել է Ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը։1770 թվականին Բջնի է այցելել նաև ճանապարհորդ Տուրնեֆորը։

???? Օր 3
???? Բժնի-Սևան-Դիլիջան-Բժնի

???? 144 կմ․

3-րդ օրվա մեր ճանապարհը ընկնելու է դեպի Հայաստանի հյուսիս և արևմուտք։ Մենք կտեսնենք Սևանա լիճը, Դիլիջան քաղաքը, կայցելենք Դիլիջանի լավագույն սրճարանները։ 

???? Օր 4
???? Բժնի – Երևան
???? 47 կմ․
Ուղևորություն Երևան։ Մեկ օր Հայաստանի մայրաքաղաքում։

???? Օր  5
???? Երևան-Բյուրական
????  35 կմ․
5րդ օրը մեզ սպասվում է ուղևորություն հատուկ տուն՝ տուն-ժողովրդական թատրոն, տուն-ավանդույթ։ Մենք կծանոթանանք Բյուրական գյուղի ավանդույթների և կենցաղի հետ, կկատարենք փոքրիկ արշավներ։ Երեկոյան հնչելու են ժողովրդական երգեր, պարեր։ Կդիտենք ստվերների թատրոն, կզրուցենք ժողովրդական ավանդույթների և հավատամքների մասին։

???? Օր 6
???? Բյուրական
???? 0 կմ․
Այս համեղ ուտելիքների, հատուկ զբաղմունքների և հարմարավետությամբ լի օրը անցկացնելու ենք Բյուրականանում։

???? Օր 7
???? Բյուրական-Խոր Վիրապ – Արենի-Նորավանք-Տաթև
???? 308 կմ․
Վաղ առավոտյան ուղևորվելու ենք դեպի Հայաստանի հարավային շրջանները։ Կայցելենք լեգենդար Խոր-Վիրապը, Արենի գինեգործական գյուղը, Նորավանքը։ Իսկ օրվա վերջում կայցելենք Տաթև Վանքը, որը գտնվում է Տաթև գյուղում, որտեղ և կգիշերենք։

???? Օր 8
???? Տաթև-Զորաց Քարեր-Խնձորեսկ-Երևան
???? 339 կմ․
Զորաց Քարեր հնագույն մեգալիթյան համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտակայքում: 

???? Օր 9
???? Երևան-գնումներ-ուղևորափոխադրում օդանավակայան
???? 20 կմ․

ՏՈՒՐԻ ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝

• Անհատական տեղափոխում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան,
• Կացություն հյուրանոցում․
• Տրանսպորտային ծառայություններ տուրի ընթացքում,
• Ողջույնի ընթրիք,
• Զբոսավարի ծառայությունները,
• Մուտքի տոմսերը,
• Հարկեր։

ՏՈՒՐԻ ԱՐԺԵՔԸ ՉԻ  ՆԵՐԱՌՈՒՄ՝

• Ավիատոմսեր,
• Բժշկական ապահովագրություն,
• Ոգելից խմիչքները,
• Ճաշերը և ընթրիքները։

❕Հարգելի հյուրեր, Ձեր ցանկությամբ ծրագիրը հնարավոր է փոխել։ Խնդրում ենք հարցերի դեպքում  կապ հաստատել մեզ հետ հետևյալ հասցեով՝ [email protected]: Ուշադիր լրացրեք ամրագրուման ֆորման, Ձեր տրամադրած տեղեկությունների հստակությունից է կախված հարցման մշակման արդյունավետությունը։ Ինչպես նաև Դուք կարող եք ինքնուրույն ընտրել մեկ այլ հյուրանոց և մենք կկատարենք ծրագրի վերահաշվարկ։

???? Տուր փաթեթի արժեքը հաշվարկված է մեկ անձի համար կացությունով երկտեղանի սենյակում։ 

Կացությունը՝ գյուղական տներում և Երևանում Սիլաչի Հյուրանոցում 3*470000 AMD
ամրագրել

Հայաստանում հյուրանոցների ամրագրում