______ ԶՐՈՒՅՑՆԵՐ ԳԻՆՈՒ ՄԱՍԻՆ ______ 

✓  Մեր գինու տուրերը պարունակում են այցելություններ գինեգործների հետ, գաստրոնոոմիկ ռեստորաններ և գինետներ,
✓ 
Մենք ոչ միայն ծանոթացնում ենք ձեզ տարածաշրջանի խոհանոցին, այլև կազմակերպում ենք ազգային սննդի պատրաստման վարպետության դասեր երկրի լավագույն շեֆ-խոհարարների հետ,
✓  
Տուրի ընթացքում ձեզ կուղեկցի գինու փորձագետ,
✓  
Մեր հեղինակային ծրագրերը հարստացնում են հանգստի կամ գործնական ճանապարհորդությունները կրթական Էլեմենտներով մշակութաբանության և էնոգաստրոնոմիայի շրջանակներում:

Տ ՈՒ Ր Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր
_________________________________

Ուրարտական Թեյշեբանի բերդի  տարածքում, այժմ Երևանի տարածքում, պեղումների ժամանակ հայտնաբերվել են գինու նկուղներ, որտեղ խիստ հերթականությամբ շարված են եղել 250-1500 լիտրանոց մոտ 480 գինու կարասներ, որոնք 27 դար մնացել են ամբարներում՝ բացահայտեկով իրենց գոյությունը միայն անցած հարյուրամյակում: Հայկական խոշոր գինեգործներից պր. Լ. Ջամփոլադիանը պարզել է, որ այդ գինիները պատրաստված են խաղողի 8 սորտերից, որոնց թվում են նաև մսխալին, Արարատի խաչաբաշը, գառան դմակը, բժշկական սորտի խարջին (ոսկեհատ) և, իհարկե, մեր նրբագույն քիշմիշը. այս սորտերի խաղողները այսօր էլ աճեցվում են Արարատյան դաշտավայրում:

???? Օ Ր  1
????ԵՐևԱՆ
???? 12 կմ.

Ժամանում Երևան,տրանսֆեր հյուրանոց։ Զբոսանք քաղաքի կենտրոնում: Երեկոյան ընթրիք ռեստորանում, զրույց գինու մասին և այցելություն գինու բար:

 

???? Օ Ր    2
???? ԵՐևԱՆ – ԽՈՐ ՎԻՐԱՊ – ԱՐԵՆԻ– ՆՈՐԱՎԱՆՔ- ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ-ԵՐԵՎԱՆ
???? 250 կմ.

Ուղևորություն դեպի Հայաստանի գինեգործության հարավ-արևմտյան շրջան ՝ Վայոց ձորի մարզ, որը ներառված է գինու տուրիզմի համաշխարհային 15 երթուղիների ցանկում: Խաղողի այգիները տեղակայված են ծովից 1200-1800 մ բարձրության վրա, քանի որ հողն այստեղ հրաբխային է և քարքարոտ, ինչի հաշվին էլ մարզը ստացել է իր անվանումը: Այս շրջանում է աճում Արենի սորտի խաղողը, որի համար կազմակերպվել է ԴՆԹ հետազոտություն, ինչը ցույց չի տվել Արենիի կապը մնացած սորտերի հետ: Սա ուժեղ սորտ է, որը սիրում է բարձրալեռնային շրջաններ: Սև Արենիից պատրաստված գինինին առանձնանում է իր թարմությամբ և էլեգանտությամբ:
Մենք կծանոթանանք շրջանի գինեգործության յուրահատկություններին, կայցելենք գինու գործարաններ, կհամտեսենք գինի, կունենանք զրույցներ գինու մասին և կտեսնենք շրջանի տեսարժան վայրերը:

???? Հարգելի հյուրեր, մեր  գինու զրույցները՝ հեղինակային ծրագրեր են, կազմված մեր մասնագետների և սոմելյէ՝ Տոմա Օհանջանյանի կողմից։

???? Օ Ր  3
???? ԵՐԵՎԱՆ-ՆՈՐ ԵԴԵՍԻԱ-ԵՐԵՎԱՆ-ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ-ԵՐԵՎԱՆ
???? 173 կմ.

Այս օրվա առաջին կեսին մենք կայցելենք Արագածոտնի մարզ, որը շատ է տուժել  Գարբաչովյան տարիներին: Շրջանը գտնվում է հրաբխային ափսեների վրա ծովի մակարդակից 4090 մ բարձրության վրա: Այս մարզը առանձնանում է իր Կանգուն խաղողի սորտով: Սա հիբրիդային խաղողի տեսակ է, որը առաջացել է Ռկացիտելի և սպիտակ Սուխոլիմանականի (Շարդոնեյի և Պլավայի հիբրիդ) խաչասերումից: Այս և ուրիշ շատ բաների մասին մենք կզրուցենք Գառնիում, ուր կուղևորվենք անմիջապես Երևանում ճաշից հետո:

 

???? Օ Ր   4
???? ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ-ԴԻԼԻՋԱՆ-ԵՐԵՎԱՆ
???? 210 կմ.

Մեկնում դեպի երկրի հյուսիսային գինեգործական շրջան՝ Տավուշի մարզ, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Վրաստանի հարևանությամբ: Այս տարածքը հարուստ է անտառներով, գետերով, հանքային ջրերով և իդեալական է սպիտակ գինու արտադրությամբ զբաղվելու համար: Մեր գինու փորձագետը կծանոթացնի մեզ Տավուշի մարզի գինեգործության ավանդույթներին:

???? Օ Ր   5
???? ԵՐԵՎԱՆ-ԳՆՈՒՄՆԵՐԻ ՏՈՒՐ-ՏՐԱՆՍՖԵՐ ԴԵՊԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
???? 20 կմ.

Հարգելի հյուրեր, Ձեր ցանկությամբ ծրագիրը հնարավոր է փոխել։ Խնդրում ենք հարցերի դեպքում  կապ հաստատել մեզ հետ հետևյալ հասցեով՝ [email protected]: Ուշադիր լրացրեք ամրագրոման ֆորման, Ձեր տրամադրած տեղեկությունների հստակությունից է կախված հարցման մշակման արդյունավետությունը։ Ինչպես նաև Դուք կարող եք ինքնուրույն ընտրել մեկ այլ հյուրանոց և մենք կհաշվարկենք տուրը կացությունով Ձեր ընտրած հյուարնոցում։
???? Տուրի արժեքը նշված է մեկ անձի համար երկտեղանի սենյակում։

ՏՈՒՐԻ ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝

• Sեղափոխում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան,
• Կացություն  հյուրանոցում (նախաճաշով)
???? Հյուրանոց 2* – Սիթի Սենթր Պիկնիկ Հյուրանոց
???? Հյուրանոց 3* – Սիլաչի Հյուրանոց
???? Հյուրանոց 4* – Թուֆենկյան Ավանդական Երևան
???? Հյուրանոց 5* – Գրանդ Հյուրանոց

• Տրանսպորտային ծառայություններ տուրի ընթացքում,
• Ողջույնի ընթրիք, 
• Գինու համտեսում,
• Զբոսավարի ծառայությունները,
• Մուտքի տոմսերը,
• Հանքային ջուր տրանսպորտում,
• Տուրի ծրագիրը և Հայաստանի քարտեզը,
• Հարկեր:

Արժեքը չի ներառում՝

• Ավիատոմս,
• Բժշկական ապահովագրություն,
• Ալկոհոլային խմիչքներ( բացառությամբ այն խմիչքները, որոնք ներառված են համտեսների մեջ)։
Սիթի Սենթր Պիկնիկ Հյուրանոց 2*250000 AMD
Սիլաչի Հյուրանոց 3*280000 AMD
Թուֆենկյան Ավանդական Երևան 4*320000 AMD
Գրանդ Հյուրանոց 5*350000 AMD
ամրագրել

Հայաստանում հյուրանոցների ամրագրում