Խորհրդային գաղափարախոսական մեքենան ամեն ինչ արել է, որպեսզի հին Երեւանի մասին հիշողություններ չպահպանվեն: Չկան ժամանակների շուքը կրող փողոցներ, ճարտարապետական հուշարձաններ եւ, ամենակարեւորը’ անուններ, որ կապված են այդ կառույցների հետ: Եւ դա արվում էր համայն հայության համար միանգամայն նոր մայրաքաղաք ստեղծելու հավակնությամբ: Մեր զբոսանքի ժամանակ փորձելու ենք վերականգնել անցյալի պատկերները, ծանոթացնել Ձեզ մի քաղաքի հետ, որն ոչ միայն Հայաստանի վարդագույն քաղաքն է և Հռոմից մեծ քաղաք է, այլև մի քաղաքի հետ, որն ունի բազմադար մշակութային և ճարտարապետական շերտեր։ Մայրաքաղաքի հետ, ուր ապրել և ստեղծագործել են Հայ նշանավոր գրողներ, փիլիսոփաներ։

››› ԶԲՈՍԱՆՔ ԵՐԵՒԱՆՈՒՄ ‹‹‹

Զբոսանքի սկիզբն է `07:00: Ցանկության դեպքում Ձեզ կարող է ուղեկցել լուսանկարիչը։ Տևողությունը՝ 3 ժամ։
Արժեքը նշված է մեկ անձի համար։ Արժեքի մեջ ներառված չէ նախաճաշը։

Հին Երևանի, Նոր Երևանի, 21-րդ դարի Երևանի կենսակերպի, հույզերի, հերոսների մասին ենք խոսելու մեր զբոսանքի ընթացքում։ Կքայլենք Երևանի կենտրոնով, այն ժամին երբ քաղաքը արթնանում է և փողոցներում մեկ-մեկ մարդիկ շտապում են աշխատանքի։ Կքայլենք խոսելու, քաղաքի թարմ օդը շնչելու, Երևանը ճանաչելու և իհարկե նախաճաշելու։ 

……………

1 անձից բաղկացած խմբի դեպքում25000 AMD
2 անձից բաղկացած խմբի դեպքում12500 AMD
3 անձից բաղկացած խմբի դեպքում5000 AMD
ամրագրել

Հայաստանում հյուրանոցների ամրագրում